Բյութի Ռետուշի Դասընթաց

Բյութի ռետուշը պետք է նրբագեղություն շշնջա, ոչ թե արհեստականություն բղավի 

Ու՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ

Նրանց համար, ովքեր

‌✔️‌ ցանկանում են սովորել նկարների մշակում կատարել և նոր մասնագիտություն ձեռք բերել
✔️‌ ունեն ֆոտոշոփի բազային գիտելիք և ցանկանում են կատարելագործել այն
‌✔️‌ դիմահարդար են, ցանկանում են գրավիչ էջ ունենալ և ավելի շատ պատվերներ գրանցել
‌✔️‌ լուսանկարիչ են, ցանկանում են ավելի շատ հմտանալ պորտրետներ նկարելու մեջ ու բարձրացնել իրենց ծառայության արժեքը

Ի՞ՆՉ ԿՍՈՎՈՐԵՍ

‌Բյութի պորտրետի մանրակրկիտ մշակում

‌✔️‌ Նկարել հոնքեր, թարթիչներ, մազեր հատուկ վրձիններով
‌✔️‌ Փոխել աչքերի գույնը, բիբում բլիկ ավելացնել
‌✔️‌ Փոխել մազերի գույնը
‌✔️‌ Փոխել ֆոնի գույնը

‌✔️‌ Ձևափոխել դիմագծերը (քիթը փոքրացնել, ժպիտ ավելացնել)
‌✔️‌ Ավելացնել տեքստուրա` հատուկ մեթոդով և Action-ներով
‌✔️‌ Ատամները սպիտակեցնել
‌✔️‌ Ավելացնել արևայրույք
‌✔️‌ Փոփոխել անհաջող դիմահարդարումը և ավելացնել նորը

‌✔️‌ Թրենդային էֆֆեկտներ կիրառել
‌✔️‌ Պռեսետներ պատրաստել
‌✔️‌ RAW նկարների հետ աշխատել
‌‌

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

Մոդուլ 1

‌Ներածություն
Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել դասընթացին 
Ի՞նչ թեմաներից է բաղկացած դասընթացը
Ինչպիսի՞ն է ընթացակարգը

Բազային մշակում, դեմքի մաքրում
‌Մանրակրկիտ և կոկիկ աշխատանք հոնքերի, թարթիչների, աչքերի և շուրթերի հետ
‌(Աշխատում ենք նաև արհեստական բանականությամբ)

‌Մոդուլ 2

‌Ինչ է լուսաստվերը, ‌լուսաստվերի կանոններ
Ինչպես մշակել առանց փոփոխելու մոդելի դիմագծերը, ինչպես նաև դեմքի և մարմնի անատոմիան
‌‌Մաշկի խորքային մշակում
‌Մշակման 2 տեխնիկաների ուսուցում`
‌D&B-ի (Dodge & Burn) և
‌ Частотное разложение/ Frequency separation
‌‌Տեքստուրայի ավելացում

Մոդուլ 3

Smart object, Liquify
‌Ինչպե՞ս նկարին հաղորդել ծավալներ
‌Աչքերի հետ մանրակրկիտ աշխատանք, բիբի մշակում

‌‌Մոդուլ 4

‌Անհաջող դիմահարդարման շտկում
Դիմահարդարի կողմից արված սխալների ուղղում
Դիմահարդարման ավելացում (Highlights, Blush)
Դիմահարդարման գույների փոփոխություն 
‌Ինչպե՞ս ավելացնել պեպեններ

‌‌Մոդուլ 5

‌Ամփոփում‌‌
3 մշակված նկարի ընթացքը
Ինչպե՞ս գրագետ շտկել նախորդ շերտերում արված սխալները
*‌Բոնուս դաս

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԸ

! Դասընթացը և’ Օնլայն է, և’ Օֆֆլայն (համատեղել եմ 2-ը 1-ում) 

Այս ֆորմատը ոչ մի տեղ չեմ հանդիպել, այն մշակել եմ ինքս, բազմիցս փորձված և շատ արդյունավետ տարբերակ է: Ամեն դեպքում 30-ից ավել անհատական ուսանող և 10 խումբ գոհ են մնացել։

Անցկացման ընթացակարգը.

● Տելեգրամի չատում ձեզ ուղարկում եմ տվյալ մոդուլի տեսաձայնագրությունները, որոնք դուք կարող եք նայել ձեր ուզած օրը, ձեր ուզած ժամին, այնքան ինչքան որ կցանկանաք

● Ուսումնասիրելուց հետո կատարելու եք տրված առաջադրանքները, որոնք վերաբերում են բացառապես նկարի մշակմանը)

● Յուրաքանչյուր մոդուլից հետո կենտրոնում (Coworking-ում) ունենում ենք 1ժ. տևողությամբ օֆֆլայն հանդիպում, որի ժամանակ կարող եք հղել ձեր բոլոր հարցերը: Տելեգրամյան չատում նույնպես կարող եք օնլայն հղել ձեր հարցերը, ոչ մի հարց անպատասխան չի մնա)

● Տնայինում թերություններ ունենալու դեպքում, դրանք շտկում եք, որպեսզի նկարի վերջնական գեղեցիկ արդյունքը չտուժի և կարողանանք անցնել հաջորդ մոդուլին

● Այսպիսով ունենում ենք ամենօրյա կապ տելեգրամի չատում, 5 օֆֆլայն հանդիպում, 6-րդն էլ` ավարտական հանդիպում

● Դասընթացը բարեհաջող անցնելու դեպքում վերջում կստանաք նաև ՀԱՎԱՍՏԱԳԻՐ