Իմ մասին

Ինչպես սիրում եմ ասել` Բարի գալուստ ռետուշի կախարդական աշխարհ

Ես Լիանա Մանասարյանն եմ` մարդ, ով երբեք չի աշխատել լրիվ դրույքով և տանել չի կարողանում օֆիսային չարաբաստիկ գրաֆիկը) Չեմ սիրում իմ ազատությունը սահմանափակող ցանկացած բան և հենց այդ բնավորությանս գիծն էլ ինձ բերեց ֆրիլանսի աշխարհ 🙃

7 տարի է ինչ պրոֆեսիոնալ ռետուշոր եմ, ռետուշի մենթոր և թրեյներ, մի շարք դասընթացների հեղինակ և ռետուշի իմ դպրոցի հիմնադիրը: Իմ դպրոցում արդեն կա 150-ից ավել ուսանող, որոնցից լավագույնները շուրջ 2 տարի է, ինչ աշխատում են իմ թիմում և գումար վաստակում իրենց սիրելի մասնագիտությամբ:

Ռետուշի իմ փիլիսոփայությունը շատ պարզ է. Բարելավել պատկերը` առանց այն աղավաղելու, հնարավորինս բնական, մաքուր և հետաքրքիր լուծումներով: Իսկ նպատակս Հայաստանում ռետուշի ոլորտի ու ռետուշի մասնագիտության զարգացումն է, ինչին նպաստում է նաև իմ Youtube-յան ալիքը, որտեղ ես կիսվում եմ գիտելիքով, փորձով և պրակտիկ մոտեցումներով։ Բայց ամենակարևորը` նպատակս ուսանողներիս օգնելն է գտնել լավ վարձատրվող և ազատ գրաֆիկով հաճելի աշխատանք ու միաժամանակ վայելել կյանքը առանց այն հետաձգելու:

Liana Manasaryan